«Օտիսիֆարմ» հասարակական բաժնետիրական ընկերությունը (ՀԲԸ) ռուսական դեղագործական ընկերություն է։ Ստեղծվել է 2013 թվականին՝ «Ֆարմստանդարտ» ԲԲԸ—ից (այսօր՝ «Ֆարմստանդարտ» ՀԲԸ) առանձնացման արդյունքում։ 2014 թվականին բաց բաժնետիրական ընկերությունից վերափոխվել է հասարակական: Արտադրում, գնում ևիրականացնում է ոչ դեղատոմսով դեղեր և բժշկական ապրանքներ, կենսաբանորեն ակտիվ հավելումներ (ԿԱՀ):Արտադրանքը թողարկվում է «Ֆարմստանդարտ» խմբի խոշորագույն արդյունաբերական հարթակներում՝«Ֆարմստանդարտ-Լեկսրեդստվա» ԲԲԸ, «Ֆարմստանդարտ-ՈւֆաՎԻՏԱ» ԲԲԸ, «Ֆարմստանդարտ-Տոմսկխիմֆարմ» ԲԲԸ և«ԼԵԿԿՈ» ՓԲԸ:
«Օտիսիֆարմ»-ի կողմից արտադրվող ոչ դեղատոմսային դեղամիջոցների ցանկի մեջ մտնում են հանրաճանաչ՝ Arbidol, Amiksin, Afobazol, Complivit, Pentalgin, Rhinostop, Fluquostat.
Ընկերությունը արտադրանքը արտահանում է «Ֆարմստանդարտ»ՀԲԸ-ի միջոցով։