«Արմեն Ֆարմասյութիքլ» ընկերությունը հիմնադրվել է Հայաստանի տարածքում որակյալ արտասահմանյան դեղամիջոցների, վիտամինների, կենսաբանական ակտիվ հավելումների (ԿԱՀ) և առողջության համար ապրանքների մատակարարումն ապահովելու նպատակով: Հանդիսանում է Orthomol-ի բացառիկ դիստրիբյուտորը Հայաստանում, ինչպես նաև ակտիվորեն խթանում է և առաջ է տանում այլ գործընկերների արտադրանքը, ինչպիսիք են «Эвалар», «Akvion», «Отисифарм»:
Մեր ընկերությունը ակտիվ արտաքին տնտեսական գործունեություն է ծավալում նոր և հեռանկարային արտադրանքի որոնման ուղղությամբ։ Ընկերությունը մշտապես զարգացնում է և ընդլայնում է իր գործընկերների շրջանակը դիստրիբյուտորական գործունեության մեջ:
«Արմեն Ֆարմասյութիքլ» ընկերությունը իրականացնում է դեղամիջոցների, կենսաբանական ակտիվ հավելումների, բժշկական նշանակության ապրանքների, բուժական կոսմետիկայի տարածում, ակտիվորեն համագործակցում է առաջատար դեղատնային ցանցերի հետ, համագործակցում սպորտային ֆեդերացիաների և բժշկական հաստատությունների հետ, իրականացնում է կրթական գործունեություն: